Լրահոս

14.11.2024 13:01


Մահացած զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Մահացած զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում. քրեական վարույթ է նախաձեռնվել

Զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի քննչական կոմիտեն՝ ներկայացնելով որոշ մանրամասներ:

«Նոյեմբերի 13-ին ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով-խմբ.): Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Քրեական վարույթը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության hատկապես կարևոր գործերի քննության վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը