Լրահոս

14.11.2024 14:56


«Միքայելյան» ինստիտուտում կինը ջրի փոխարեն վարակազերծիչ նյութ է խմել ու մահացել

«Միքայելյան» ինստիտուտում կինը ջրի փոխարեն վարակազերծիչ նյութ է խմել ու մահացել

Երևանի «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում 68-ամյա կինը հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել և տեղում մահացել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8–ին։

Կնոջ հարազատները բուժաշխատողներին են մեղադրում, որ անուշադրության են մատնել հիվանդ կնոջը, սակայն «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել մահացած կնոջ ազգականի ներկայությամբ:

Հիվանդանոցից «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ պացիենտը վերցրել է սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շիշը, լցրել և խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութը:

«Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է»,–հայտնել են հիվանդանոցից։

Դեպքով զբաղվում են իրավապահները։

Այս խորագրի վերջին նյութերը