Քաղաքական

14.11.2024 19:46


Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով, այս պահին իրականացվում է քննություն, պարզվում են հանգամանքները։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 195 հոդվածը վերաբերում է ֆիզիկական ներգործությանը։ Հոդվածի առաջին մասը սահմանում է.

Այս խորագրի վերջին նյութերը