Արտակարգ դեպք՝ դպրոցներից մեկում. աշակերտի մատը մնացել էր սեղանի մեջ
Նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի հիմնական դպրոցներից մեկում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի հիմնական դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը մատը մտցրել է դասասեղանի վրա եղած հատուկ անցքի մեջ և չի կարողանում ինքնուրույն դուրս բերել, մատն էլ բավականին այտուցվել է, հայտնում է Shamshyan.com-ը:
Փրկարարները հատուկ գործիքների կիրառմամբ մասնատել են սեղանը և անվնաս դուրս բերել աշակերտի մատը: