Քաղաքական

16.11.2024 12:59


ՀՀ-ի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռանալու մասին. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից հեռանալու մասին. ՌԴ ԱԳՆ

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձեւաչափերից Երեւանի հեռանալու մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պանկինին հարցրել են, թե կա՞ն արդյոք Հայաստանի մասնակցության շանսեր ՀԱՊԿ գալիք միջոցառումներին, ներառյալ ղեկավարների հանդիպումը։

«Հարցն ուղղեք հայկական կողմին,-արձագանքել է Պանկինը,-Բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ նա այս փուլում հեռանում է ՀԱՊԿ գործունեության բոլոր ձեւաչափերին մասնակցությունից տարբեր մակարդակներում»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը