Քաղաքական

18.11.2024 08:21


Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։

Այս մասին Անդրեասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել»,-գրել է Կարեն Անդրեասյանը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարական են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը