Լրահոս

18.11.2024 07:32


Երևանում բախվել են «Opel»-ը և «Wuling»-ը, վերջինը՝ կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր

Երևանում բախվել են «Opel»-ը և «Wuling»-ը, վերջինը՝ կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր

Նոյեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի վարած «Opel» մակնիշի և «Wuling» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Wuling»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Porsche» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Wuling» մակնիշի ավտոմեքենայի վարորդն է։

Այս խորագրի վերջին նյութերը