Կարծիք

18.11.2024 10:02


Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ, ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են

Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ, ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են

Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանի հետ, ուղղակի Արցախի հանձնման ածյանցյալներն են:

Արցախի հանձնումը համակարգի քրաշ-թեստն էր, որը ցույց տվեց, որ հայ հասարակությունը ու պետականությունը իրար հետ որևէ կապ չունեն:

Հասարակության մի մասը ուղղակի ծախված ա, մնացածն էլ հիմարացված:

Հայերը հոգնել են հայ լինելուց, պետականություն կրելուց:

Մարդիկ , որ իրենց մեջ կոնսենսուսի եկան, որ օրինակ Ստեփանակերտը չպետք է լինի մայրաքաղաք, իսկ Արցախը չպետք է ունենա պետականություն, իրենց մեջ արդեն կոնսենսուսի են եկել, որ ՀՀ-ի գոյությունը առանձնապես պետք չի:

Մասիս սարը ՀՀ զինանշանի վրա քյաբաբով հեշտությամբ փոխարինող հասարակությանը որևէ ազգային բան բացատրել այլևս անիմաստ ա:

Ցեղասպանությունից ուրացած արտգործնախարին հանդուրժող հայ հասարակությունը պատրաստ է նորից ցեղասպանվել, միայն մեռնելուց առաջ քյաբաբով մի դուռում էլ ուտի:

Եկեք իրար չխաբենք ու թիթեռներ չնկարենք:

Այս ամեն ինչին իրական դիմադրող ու չհաշտվող մարդկանց քանակը չի անցնում վիճակագրական անճշտության 2-3 % տոկոսի չափը:

Արցախը որպես զրահաբաճկոն հանած ու դեն նետած հայ հասարակությունը ոչ մի բանից այլևս բողոքելու տեղ չունի:

Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը