Քաղաքական

18.11.2024 17:16


Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել խարխլված վարկանիշը, բայց արդյունքի չի հասնի. Լևոն Քոչարյան

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. փորձում է փրկել խարխլված վարկանիշը՝ հույս ունենալով, որ կկարողանա մեր ժողովրդի արդարացի բողոքն ու հիասթափությունը բարդել մորուքի նույն ճակատագրին արժանացած պաշտոնյաների վրա: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կհասնի՞ արդյունքի.

Ի՞նչ է սպասվում «կամավոր» դիմում գրածներին.

Հիմնական և գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց բոլորը հետագայում օրենքի առաջ պատասխան են տալու իրենց գործած ապօրինությունների համար:

Ովքե՞ր են նշանակվելու և ինչ է փոխվելու.

Հերթական կամակատարները. դեմքերի փոփոխությունից բացի այլ բան պետք չէ սպասել:

Իրենց ընդդիմադիր համարողների անելիքը.

Մաքսիմալ հասկանալի և պարզ բացատրել այս ամենը հանրությանը, թույլ չտալ, որ մոլորեցնելու ու մանիպուլացնելու իշխանագլխի հերթական փորձը հաջողի»:

Այս խորագրի վերջին նյութերը