Քաղաքական

19.11.2024 19:39


Երևանում աղբի հավաքագրումը շատ վատ պատկեր ունի․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Երևանում աղբի հավաքագրումը շատ վատ պատկեր ունի․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Երևանում աղբի հավաքագրումը շատ վատ պատկեր ունի, և բնությանն անդառնալի վնասներ է հասցնում։ Այս մասին Երևանի ավագանու նիստում հայտարարել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Երևանում մինչ օրս բացակայում է աղբի ժամանակակից կառավարումը, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պարտադիր և պարբերաբար իրականացումը։ Այդպես էլ չնվազեցվեց և չչեզոքացվեց մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործությունը»,-ասել է նա:

Ա․Սարգսյանը նաև նշել է, որ 2024թ․ բյուջեով նախատեսված ծախսը մոտ 5 մլրդ է, ինչը պակաս է նախորդ տարվա համեմատ 1,7 մլրդով։

«Փորձում եք բյուջի օպտիմալ կառավարում ապահովեք, սակայն ձախողում եք: Ինչպե՞ս է ստացվում, որ 100% աղբահանություն չեք կարող ապահովվել, բայց փոխարենը 100% վճարում եք պահանջում թերի կատարված ծառայության դիմաց։ Արդեն մի քանի ամիս է անցել ձեր քննարկումներից, ի վերջո ի՞նչ որոշեցիք՝ ԵԱՍՄ-ն հանձնելո՞ւ եք մասնավորին ու ե՞րբ։

Անդրադառնամ նաև շինարարական աղբի տեղափոխման ծառայությանը, որի համար 2024թ․ բյուջեով նախատեսել եք մոտ 231,5 մլն դրամ, սակայն փողոցներում լքված շին․ աղբի տեղատարափ է։ 23․07․24թ․՝ քաղաքապետի կարգադրության համաձայն, ԵԱՍՄ-ում անցկացվել է աուդիտ։ ՔՊ-ական իշխանությունը տվյալներից գո՞հ է, եթե այո, ապա աղբահանությունն ինչո՞ւ է ձախողված, իսկ եթե ոչ, ապա ներկայացրեք աղբի ժամանակակից կառավարման տեսլականը՝ իր հստակ ժամկետներով և գործիքակազմով։

Հավելեմ նաև, որ աուդիտի տվյալներն այդպես էլ չտրամադրեցին ինձ, որից կարելի է հետևություն անել, որ ԵԱՍՄ-ի կողմից կատարվում է ոչ ճիշտ աշխատանքների կառավարում, գումարների մսխում, չարաշահումներ, մինչև նույնիսկ կոռուպցիա»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը