Արմեն Ռուստամյան. «Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը հստակ է»
-Չափազանց կարևորում ենք, որ այս ընտրությունների իրական նշանակությունը ճիշտ ընկալվի մեր երևանցիների կողմից։ Երկու ծայրահեղ մոտեցումներն էլ մեզ համար անընդունելի են։ Այս ընտրությունների քաղաքական նշանակությունը հստակ է, սակայն, պետք է, մի կողմից խուսափել այդ նշանակության թերագնահատումից և մյուս կողմից՝ գերագնահատումից։ Թերագնահատողներն այս ընտրությունների քաղաքական նշանակությունն այնքան են նվազեցնում, որ փորձում են այն ներկայացնել որպես պարզ, հերթական համայնքային ընտրություններ։ Մեզ համար անընդունելի է նաև, երբ այս ընտրությունների մակարդակը հասցվում է համապետական ընտրությունների մակարդակի, որի միջոցով, իբրև ձևավորվելու են Հայաստանի իշխանությունները։ Իրոք ձևավորելու ենք քաղաքային իշխանություններ, բայց ոչ հայաստանյան իշխանություններ,- Հայ Հեղափոխական դաշնակցության պաշտոնական ընտրարշավի մեկնարկի արարողության ժամանակ ասել է ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա կարծիքով, Երևանի ավագանին պետք է զբաղվի ոչ միայն այն խնդիրներով, որոնցով մինչ այժմ զբաղվում էին թաղապետարանները, այլ նաև պետք է առողջացման գործառույթ իրականացնի իշխանական համակարգի մեջ։
-Դա կարող է իրականացվել, եթե այն ուժը, որը գիտակցում է այս ամենի նշանակությունը, գիտի դրա լուծման ճանապարհները և կարող է հակակշռման և զսպման գործառույթներ իրականացնել, ունենա հնարավորինս մեծ ներկայություն ավագանու մեջ,- ասել է Արմեն Ռուստամյանը։