Կարծիք

20.11.2024 13:28


Երևանում տրանսպորտի գինը չպետք է բարձրանա 100 դրամից

Երևանում տրանսպորտի գինը չպետք է բարձրանա 100 դրամից

Պարոնայք քաղաքային իշխանություններ կամ ՔՊ֊ականներ, այդ ինչպե՞ս է լինում, որ մասնավորի ձեռքում գտնվող քաղաքային տրանսպորտը, ավելի փոքր ավտոբուսներով և միկրոավտոբուսներով էին սպասարկվում և ավելի քիչ ուղևոր էին տեղափոխում` շահույթով էին աշխատում, իսկ երբ այն դարձավ համայնքային և ավելի շատ ուղևորներ տեղափոխող մեծ ավտոբուսներով` սկսեց վնասով աշխատել։

Միգուցե խնդիրը ձե՞ր մեջ է։

Միգուցե խնդիրը ձեր կառավարմա՞ն մեջ է։

Միգուցե խնդիրը ձեր կառավարման հմտությունների կարողությունների և ունակությունների մեջ է։

Միգուցե խնդիրը ձեր գայթակղությունների՞ մեջ է։

Իսկ կարողա՞ տրանսպորտի գինը թանկացնում եք, որ հետո այն հանձնեք կառավարման մասնավորին, օրինակ` ձեր սրտի օլիգարխին։

Հ. Գ. Երևանում տրանսպորտի գինը չպե՛տք է բարձրանա 100 դրամից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը