ՌԴ-ն իրավունք է վերապահում հարվածել ՌԴ-ի դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտներին (տեսանյութ)
Արևմտյան հրթիռներով հարվածներ են հասցվել Բրյանսկի և Կուրսկի շրջաններում գտնվող ՌԴ ռազմական օբյեկտներին: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայի հակամարտությունը արևմտյան հրթիռներով ՌԴ-ին հարվածելուց հետո գլոբալ բնույթ է ստացել»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինն ընդգծել է, որ արևմտյան հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածելիս հակառակորդը թիրախներին չի հասել: Միևնույն ժամանակ, նա հայտնել է Կուրսկի և Բրյանսկի շրջաններում ռազմական օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների մասին:
Նոյեմբերի 19-ին կիրառվել են ամերիկյան ATACMS, իսկ նոյեմբերի 21-ին՝ բրիտանական Storm Shadow և ամերիկյան HIMARS հրթիռներ։ Կուրսկի շրջանում հարձակումն անդրադարձել է «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետի վրա։ ՌԴ նախագահը հայտնել է, որ օբյեկտի արտաքին պահպանության անձնակազմի շրջանում կան զոհեր և տուժածներ:
Պուտինը հավելել է, որ ՌԴ-ի դեմ հեռահար զենքի կիրառումը չի կարող ազդել հատուկ գործողության ընթացքի վրա, ռուսական զորքերը հաջողությամբ առաջ են շարժվում մարտական շփման ողջ գծով, իսկ էսկալացիայի դեպքում Ռուսաստանի պատասխանը կլինի վճռական և հայելային:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել ՌԴ-ի դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտների դեմ։
«Ռուսաստանը նախընտրում է խաղաղ միջոցները, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, «պատասխան միշտ կլինի»,-նշել է Ռուսաստանի նախագահը:
Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի զանգվածային հարվածին սպասելով՝ ի պատասխան Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա ATACMS и Storm Shadow հեռահար հրթիռների կիրառմանը, նոյեմբերի 20-ին Կիևում իրենց դեսպանատներն էին փակել ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կանադան:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru