Կարծիք

23.11.2024 08:52


Երևանցիները միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին

Երևանցիները միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր միանում են տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին և ավելին` իրենք են շնորհակալություն հայտնում` այս նախաձեռնության համար։

Վաղ առավոտից ստորագրահավաքն սկսել եմ ավտոբուսում, ուղևորները միմյանց փոխանցելով ստորագրում էին ու յուրաքանչյուրն իր զայրույթն արտահայտում։

Փողոցն անցնելիս մի կին վարորդ մեքենան կայանեց և ասաց, որ անպայման ուզում է ստորագրել՝ հավելելով, որ ամաչում է քաղաքային իշխանության փոխարեն, որ ոչ մի խնդիր չեն կարողանում լուծել, փոխարենը ինագուրացիայից հետո մենակ թանկացումների որոշումներ են հաստատում...

Երեկոյան Նոր Նորքում էինք` ստորագրահավաքին զուգահեռ հետևում էինք նաև խայտառակ ուղևորափոխադրումներին` փնթի տրանսպորտ, մարդիկ մի կերպ խցկվում են` նվաստացած արժանապատվությամբ տուն հասնում... Եվ ստորացուցիչ այս տրանսպորտը արդեն 3 անգամ թանկ է լինելու, տրոլեյբուսը` 6 անգամ թանկ, բայց տոնական լույսերի վրա գումար չի խնայվում։

Այս ամենը կարգի բերելու համար անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն, իսկ դրան հասնելու համար` նախ պետք է սոցիալական կարևորության այս խնդրին տալ երևանցու և մայրաքաղաքի շահերից բխող լուծում։

#միացիր_,որ_փոխենք

Կեսօրին կլինենք Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, 15:00-ից Հյուսիսային պողոտայում, սպասեք մեզ նաև ձեր շենքում։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը