Մարդիկ իրար գիրկ նստած են երթևեկում. 100 դրամ ուղեվարձը պետք է անփոփոխ մնա (տեսանյութ)
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամները շարունակում են Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաքը։
Այսօր ստորագրահավաքն իրականացվում էր Երևանի մի քանի հատվածներում միառժամանակ։
«Եթե իշխանությունները դեմ գնան այդ նախագծին, որը քաղաքացիական նախաձեռնություն է, ապա 10000-ից ավելի քաղաքացիների դեմ պետք է գնան։ Ասեմ ավելին՝ բնակչության մեծամասնությունն իրականում դեմ է, փողոցներում լսում ենք, թե բնակիչներն ինչ են ասում քաղաքային իշխանության առաջ քաշած այս ծրագրին։ Իրենք պայքարում էին 150-ի դեմ, հիմա մի քանի ավտոբուս են բերել, իհարկե, նման ավտոբուսները բարձրակարգ են, բայց դա չի նշանակում որ սոուսի մեջ մեկ միս դնելով փորձեն հասարակությանը կերակրել, իբր բարեփոխում են կատարել»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Ավագանու անդամը նշեց՝ Երևանում մարդիկ իրար գիրկ նստած են երթևեկում, շեշտեց՝ 100 դրամ ուղեվարձը պետք է անփոփոխ մնա, իսկ փաթեթների դեպքում այն պետք է ավելի էժան լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։