Քաղաքական

25.11.2024 20:19


Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 25-ամյա Տիգրան Կիրիշչյանը և Արամ Կալաջյանը:

Անձնական խուզարկությամբ Կիրիշչյանի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 0,2 գ քաշով փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և երկու հատ կաթուցիչ, որոնցից մեկը՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, իսկ մյուսը՝ մոխրացած հետքերով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կիրիշչյանին և Կալաջյանին ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են Երևանի Աթենքի փողոցում:

Տ. Կիրիշչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ է ու ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ Տիգրան Ավինյանի օգտին:

Այս խորագրի վերջին նյութերը