Քաղաքական

27.11.2024 08:46


Նիկոլը վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ՝ համոզված լինելով, որ խայտառակ պարտվելու է

Նիկոլը վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ՝ համոզված լինելով, որ խայտառակ պարտվելու է

Փաստորեն, Նիկոլը վախենում է Գյումրիում ընտրությունների գնալ՝ համոզված լինելով, որ խայտառակ պարտվելու է։

Գյումրիում ՔՊ-ի հաղթանակի համար կա՛մ պետք է ընտրությունների ժամանակ այլանդակ կեղծիքների գնան, կա՛մ դիմեն շամանների օգնությանը։ Վերջիններս հազիվ թե ուզենան ՔՊ-ի նման քաղաքական ուժի հետ գործ ունենալ, իսկ հսկայածավալ ընտրակեղծիքների տակից էլ դժվար է դուրս գալը։

Ուստի որոշել է իրավական ու քաղաքական աճպարարությունների դիմել, նախնական ընտրություն անունով ինչ-որ մեխանիզմ են հնարել, ինչն իրականում ընտրություններ անցկացնելու իմիտացիա է։

Մի կողմից գյումրեցիների համար պատրանք են ստեղծելու, թե ՔՊ-ի մեջ իշխանության թեկնածուի ընտրությունը իբր Գյումրու քաղաքապետի ընտրություն է, մյուս կողմից էլ՝ Գյումրիում ՔՊ-ականների մեջ տեղի ունեցող «բազարներին» հանգուցալուծում տալիս։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը