Քաղաքական

27.11.2024 16:57


ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանն արցախցիների դեմ ատելություն է քարոզել և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանն արցախցիների դեմ ատելություն է քարոզել և պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի

2024 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունից, ի պատասխան 2024 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեից ստացված վարույթ չնախաձեռնելու վարութային ակտի դեմ «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի ներկայացրած բողոքի, ստացվել է որոշում՝ բողոքը մերժելու մասին՝ պատճառաբանությամբ, որ հարցազրույցում Գուրգեն Մելքոնյանը հայտարարությունները հնչեցրել է որպես քաղաքական գործիչ, ներկայացված նյութերում չկա որևէ փաստ առ այն, որ հայտարարությունները կարող էին առաջացնել լարվածություն կամ բախումներ, այդ հայտարարությունները առավելապես ունեն հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ տեսակետների արտահայտման, այլ ոչ թե՝ ատելության կամ անհանդուրժողականություն տարածելու նպատակ և այլն։

Այս առթիվ 2024 թվականի նոյեմբերի 25-ին «Արմ կոնսուլ» փաստաբանական գրասենյակը վարույթ չնախաձեռնելու դեմ դատական բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ևս մեկ անգամ պնդելով հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված հիմնավորումները՝ շեշտադրելով նաև, որ Գուրգեն Մելքոնյանի արտահայտությունները կրել են առերևույթ հանցավոր բնույթ և ունեցել են հստակ հասցեագրում ու նպատակ՝ արցախցիների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն հրահրելու և քարոզելու։

Այս խորագրի վերջին նյութերը