Քաղաքական

28.11.2024 10:03


Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են բոլորը

Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են բոլորը

Տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքին միանում են անխտիր բոլորը` մարդիկ, ովքեր մեքենայով են, երբեք չեն օգտվում, մարդիկ, ովքեր ամեն օր են տրանսպորտից օգտվում, տարբեր զբաղվածության ու մասնագիտության տեր մարդիկ։

Անտրամաբանական այս որոշումը մարդկանց դրել է անելանելի դրության մեջ` մտածում են աշխատանքից դուրս գան, տանը նստեն, որովհետև ստացվում է, որ աշխատելու են միայն տրանսպորտի ուղեվարձը առնելու համար։

Ինչպես որ կարմիր կետագծերը թանկացրեցին, որ պարգևավճարների չափը մեծացնեն, էնպես էլ խեղճ ու մոլորված ժողովրդի հաշվին 3 անգամ թանկացնելով տրանսպորտի ուղեվարձը՝ առաջացնելու են տհաճ իրավիճակներ ու իրենց աղքատությունն են հաղթահարելու։

Ժողովրդի գլխին պատուհաս դարձած քաղաքային իշխանությունը ձախողել է կառավարումն ու սեփական բարեկեցության խնդիրն է լուծում։ Սա է դառն իրականությունը։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը