Աշխարհ

28.11.2024 17:39


Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում. Պուտին

Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունն այսօր 10 անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։ Այս մասին Ղազախստան կատարած պետական այցի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Իհարկե, դա զանգվածային ոչնչացման զենք չէ: ՌԴ-ն սկսել է «Օրեշնիկ»-ի սերիական արտադրությունը։ Աշխարհում ռուսական «Օրեշնիկ»-ի նմանները չկան և շուտով չեն էլ հայտնվի։ Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում: Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռների զանգվածային, խմբակային օգտագործման դեպքում հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ»,-ասել է նա։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը