Աշխարհ

03.12.2011 10:11


Նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 1150 անգամ

Նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 1150 անգամ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1–ից 30–ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում:

Այս խորագրի վերջին նյութերը