Աշխարհ

30.11.2024 12:53


Վերին Լարսում կուտակված հայկական բեռնատարների թիվը հասնում է 860-ի

Վերին Լարսում կուտակված հայկական բեռնատարների թիվը հասնում է 860-ի

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 860 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը նոյեմբերի 25–ից ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։

Այս պահի դրությամբ անցակետը հատելու հերթում ընդհանուր 2880 տրանսպորտային միջոց կա, որոնցից 863-ը հայկական են։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը