Աշխարհ

01.12.2024 22:48


Դիպուկահարի կրակոցից հալեպահայ է զոհվել

Դիպուկահարի կրակոցից հալեպահայ է զոհվել

Հալեպից Սելեմիեի ճանապարհին դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երվանդ Արսլանյանը:

Այս մասին հայտնում է «Գանձասար» պարբերականը:

Նշվում է, որ Արսլանյանը նախօրեին Հալեպից դեպի Սելեմիե տանող ճանապարհին դիպուկահարի կրակոցից վիրավորում է ստացել և տեղափոխվել Համայի հիվանդանոց։ Այնուհետև նրա վիճակը ծանրացել է և դեկտեմբերի 1-ի կեսօրին Արսլանյանը կնքել է իր մահկանացուն։

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալները Հալեպի վրա հարձակումը սկսել են նոյեմբերի 27-ին։ Այն խոշորագույնն է դարձել 2020 թվականից ի վեր, երբ կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ: Նրանք արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը:

Այս խորագրի վերջին նյութերը