Լրահոս

02.12.2024 08:14


Գեղարքունիքում սիրած աղջկան առևանգած պարեկին ազատել են աշխատանքից

Գեղարքունիքում սիրած աղջկան առևանգած պարեկին ազատել են աշխատանքից

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից սիրած աղջկան առևանգած 30–ամյա պարեկն ազատվել է աշխատանքից, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է հարակից գյուղում ապրող իր հավանած աղջկա տուն և փախցրել նրան անմիջապես լոգարանից։

Դատախազությունից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 191 հոդվածով և 192 հոդվածի 5–րդ մասով։

Պարեկն ազատվել է աշխատանքից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը