Քաղաքական

02.12.2024 16:48


Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով. Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն ուզում է  պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով. Անդրանիկ Թևանյան

Թուրքիան Սիրիայում ցույց է տալիս, թե քանի գրոշ արժե իր հետ ունեցած համաձայնագիրը:

Սիրիայում տեղի ունեցողն էլ ցույց է տալիս, թե քանի գրոշ արժե Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկն» այն դեպքում, երբ ինքը Հայաստանի անվտանգության համակարգը հանում է հայ-ռուսական հարաբերությունների տիրույթից ու ՀՀ անվտանգության երաշխավոր համարում... Թուրքիային:

Վրաստանում տեղի ունեցողն էլ ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերվում Նիկոլի տերերը Վրաստանին, Հայաստանին, Ուկրաինային, Մոլդովային ու բոլոր նրանց, ովքեր համաձայնվում են սեփական երկիրը դարձնել մանրադրամ ու դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Այս շարքի մեջ միայն Վրաստանի իշխանություններն են դիմադրում դրսի հզոր ուժերին: Մյուսները վաճառքի են հանել սեփական ժողովուրդն ու պետությունը:

Հ․Գ․ Նրանք, ովքեր Ռուսաստանին են մեղադրում Սիրիայում տեղի ունեցողի համար, կա՛մ հիմար են, կա՛մ հակառուսական/պրոթուրքական քարոզչության գործիքներ են:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը