Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարևան գյուղերը՝ ոչ․ 1853թ․
1853 թ․-ին կրկին պատերազմ է բռնկվում Օսմանյան Թուրքիայի ու Ռուսական կայսրության միջև, որը պատմության մեջ հայտնի է Ղրիմի պատերազմ անունով: Ալեքսանդրապոլը (Գյումրին) գտնվում էր ուղիղ ռուս-թուրքական սահմանին, Թուրքիայի հետ սահմանը, ինչպես հիմա, անցնում էր Ախուրյան գետով:
Հարավային Կովկասում Գյումրին դարձել էր ռուսական բանակի կարևոր հենակետ: Թուրքերի հնարավոր ներխուժումը կանխելու համար այստեղ արդեն կառուցվել էր տարածաշրջանի ամենաժամանակակից ամրաշինությունը՝ Ալեքսանդրապոլ ամրոցը: Հետևաբար թուրքերի համար պատերազմի կովկասյան թատերաբեմում առաջին թիրախը պետք է լիներ Ալեքսանդրապոլը: Գյումրին գրավելու դեպքում Հարավային Կովկասի դարպասներն օսմանյան բանակի առջև բացվելու էին:
1853թ․-ի նոյեմբերի 30-ին Կովկասյան կորպուսի հրամանատար իշխան Բեհբութովի հիվանդության պատճառով ռուսական զորքերի հրամանատար նշանակված Բարյատինսկին տեղեկություն է ստանում, որ թուրքական 40 հազարանոց բանակը դուրս է եկել Կարսից և գիշերելու նպատակով տեղակայվել է պատմական Անիի ու Շիրակի Բայանդուր գյուղի միջակայքում: Ըստ տեղեկությունների՝ Օսմանյան բանակը պատրաստվում էր գիշերը վճռական հարձակում գործել Ալեքսանդրապոլի վրա:
Այդ ժամանակ Ալեքսանդրապոլի պաշտպանության պարտականությունը դրված էր ռուսական բանակի 6 գումարտակների վրա:
Օսմանյան բանակի ներխուժումը կանխելու համար իշխան Բարյատինսկին որոշում է Ալեքսանդրապոլում առկա ամբողջ զորքով շարժվել թուրքերին ընդառաջ ու մարտական դիրք գրավել Ալեքսանդրապոլից 4 վերստ հեռավորության վրա:
Կեսօրին մոտ կազակների առաջապահ ջոկատները նկատում են քրդական ջոկատներին: Աստիճանաբար երևում են նաև թուրքական կանոնավոր բանակի առաջապահ գնդերը: Թուրքերը քրդերին շահագրգռում էին հայկական գյուղերը թալանելու ու սրի քաշելու հեռանկարով: Տեսնելով թշնամու բազմամարդությունը՝ կազակները որոշում են նահանջել ռուսական բանակի մարտական դիրքերը:
Բայանդուր գյուղի հայերը մինչև ճակատամարտի սկիզբը հրաժարվում են լքել իրենց հայրենի գյուղը, այդ պատճառով էլ ամենաշատն են տուժում թուրքերի ու քրդերի վայրագություններից: Թե ինչն է եղել պատճառը, որ հայերը հրաժարվել են լքել գյուղն ու նահանջել Ալեքսանդրապոլ՝ դժվար է ասել: Նրանք հավանաբար չեն հավատացել, որ սրի են քաշվելու: Պատերազմի թատերաբեմում հայտնված Շիրակի մյուս գյուղերի հայերը նահանջել էին Ալեքսանդրապոլի ուղղությամբ: Ահա թե այդ դեպքերի մասին ինչ է գրել հայ վանակններից մեկը.
«Բայինդուր գիւղը այն պատմական գիւղն է, որ 1853 թուին օսմանցիք Մուշուր` փաշայի առաջնորդութեամբ պաշարեցին և Շիրակայ գիւղերի մեծ մասը սրի անցկացրին, կանանց ու աղջկերանց բռնաբարեցին. աւետիք ուղարկեցին Ղարս, թէ «այդտեղ եօթը շաթան գլուխներ կուղարկենք»:
Ռուսական ռազմական աղբյուրներում այսպես է նկարագրված Բայանդուրի կոտորածը.
«Բայանդուրի հայերը հրաժարվեցին լքել գյուղը, այդ պատճառով ամենաշատը տուժեցին գիշատիչների հարձակումից: Քրդերը ակնթարթորեն ներխուժեցին գյուղ ու սկսեցին սպանել անպաշտպան կանանց ու երեխաներին: Բայանդուրի անպաշտպան բնակչությանը պաշտպանելու համար փոքրաթիվ կազակական ջոկատը վերադառնում է գյուղ ու քշում քրդերին: Սակայն նրանք ակնթարթորեն շրջափակման մեջ են ընկնում քրդական 2000-ոց հեծելազորի կողմից:
Իշխան Բարյատինսկին օգնության է ուղարկում գնդապետ Կամկովին՝ 100 հոգանոց ջոկատով, ովքեր անձնազոհաբար հարձակումներ գործելով քրդական ջոկատների վրա, նրանց ստիպում են փախուստի դիմել:
Օգտվելով թշնամու կարճատև խառնաշփոթից, Բայանդուրի հայերը հապշտապ լքում են գյուղը՝ ապաստան գտնելով Ալեքսանդրապոլում ու մոտակա գյուղերում: Դրանից հետո հրդեհներն ու թալանը շարունակվում են ամբողջ գիշեր»:
Այս միջադեպը թուրքական ու ռուսական զորքերի առաջին բախումն էր: Նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլ է գալիս իշխան Բարսեղ Բեհբութովն ու ստանձնում բանակի հրամանատարությունը:
Հայազգի ռազմական գործիչ Բեհբութովը վճռական գործողություններով կոտրում է թուրքական բանակի հարձակողական ներուժը: Նախ իշխան Օրբելյանին հրամայում է ապահովել Ախուրյանի հովտում տեղակայված հայկական գյուղերի բնակիչների անվտանգ նահանջն ու թույլ չտալ հայերի նոր կոտորածները:
Այդ ընթացքում Օսմանյան բանակը կանգնած էր Ալեքսանդրապոլից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ալեքսանդրապոլցիները կանգնած էին կոտորածի վտանգի առջև:
Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Բայանդուր գյուղի մերձակայքում: 30 հազարանոց թուրքական բանակը 6 անգամ գերազանցում էր ռուսական ուժերին: Գրեթե մի ամբողջ օր տևած ճակատամարտի արդյունքում թուրքերը, տալով 1000-ից ավել զոհ, որոշում են անցնել Ախուրյանն ու նահանջել:
Գեներալ Բարսեղ Բեհբութովի հրամանատարությամբ հետապնդում են թուրքերին և Կարսի մատույցներում՝ Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքլար գյուղի մոտ 1853թ-ի նոյեմբերի 19-ին ծանր պարտության են մատնում թշնամուն։ Թուրքերը տալիս են մոտ 6000 զոհ և վիրավոր:
Այսպիսով, 1853 թ․-ին իշխան Բեհբութովի ռազմական տաղանդի ու զինվորների հերոսության շնորհիվ հնարավոր է լինում չեզոքացնել Ալեքսանդրապոլին սպառնացող թուրքական կործանարար վտանգը:
Գրաֆիկական աշխատանքը կոչվում է «Պատերազմ» (2011). հեղինակն է տաղանդավոր գեղանկարիչ Samvel Galstyan-ը: Այս կոմպոզիցիան որմնանկարի տեսքով պետք է տեղ գտներ Գյումրու քաղաքապետարանում, սակայն այդ նախագիծը կյանքի չի կոչվել: Նկարում պատկերված է ռուս-թուրքական բախումը Սև բերդի մատույցներում:

Դերենիկ Մալխասյան