Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ աշխատանքին չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա. Տասմագամբետով
Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ քննարկումներին չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա, Հայաստանը մնում է նրա դաշնակիցը, ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Հայաստանի չմասնակցելը չի ազդում կազմակերպության աշխատանքի արդյունավետության վրա։ Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են»,-ասել է Տասմագամբետովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ լիածավալ մասնակցության կազմակերպության աշխատանքում, առարկություններ կամ խոչընդոտներ ՀԱՊԿ անդամների կողմից չկան։
***
ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Այս մասին ասել է կազմակերության գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Հայաստանի եւ կազմակերպության միջեւ ստեղծված ձեւաչափը առաջին հերթին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է։
«...Այնուամենայնիվ, մենք ելնում ենք այն բանից, որ Հայաստանի Հանրապետությունը մեր դաշնակիցն է, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Հայաստանը ցանկացած ժամանակ կարող է վերադառնալ լիածավալ մասնակցության կազմակերպության աշխատանքում, որեւէ առարկություն չկա»,-ավելացրել է Տասմագամբետովը։

Աղբյուրը՝ news.am