Հոգեբանները, սոցիոլոգները, մարդաբաններն ու հասարակագետները մեծ ուսումնասիրությանների դաշտ ունեն: Չնայած, իրենց կոլեգանները նմանատիպ լավ աշխատանք արդեն կատարել են ու կարողանում են ազդել հանրային հոգեբանության վրա:
Փորձը ցույց է տալիս, որ կարելի է պարբերաբար պարզունակ հնարաքներով ամբոխին ոգևորել: Ոստիկանների առջև համբուրվել, նույն ոստիկաններին ծաղիկներ նվիրել, ոչինչ չասող, բայց կրկնվող կարգախոսներով զանգվածաբար թռչկոտել, պայքարի ոգևորող երգեր լսել. սա այն կրկնվող սցենարն է, որը արեցին Ուկրաինայում, Հայաստանում, արաբական երկրներում, իսկ հիմա, երկրորդ անգամ, կրկնում են Վրաստանում: Ֆրոյդն ու Լը Բոնը դեռևս ավելի քան հարյուր տարի առաջ այս երևույթը նկարագրել են, բայց գիտությունն, ի տարբերություն ամբոխի, առաջ է գնացել: 1968 թվականին Ֆրանսիայում ու Գերմանիայում ուսանողական ապստամբություններն այս երևույթն արտադրական ծավալների հասցնելու համար լավ փորձադաշտ էր:
Բոլոր դեպքերում արդյունքները ողբերգական են: Բայց ամբոխն ունակ չէ դասեր քաղել:
Գոնե հիմա պարզ պետք է լինի, թե ովքեր էին 2018-ի «հեղափոխության» սցաներիստները, հոգեբանները, մարդաբաններն ու հասարակագետները:
Մյուս դասն այն է, որ «հեղափոխության առաջնորդները» պետք է համապատասխան բարոյական ու հակաազգային կերպարներ լինեն, որոնք կարողանան այդ դերը կատարել: Մեզ մոտ նման անձ գտնվեց, Վրաստանում դեռևս նման փնթի ու հակասոցիալական կերպար, կարծես թե, դեռ չեն գտել, բայց, գուցե սխալվում եմ, ամեն ինչ առջևում է:
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Վրացական նիկոլին սպասելիս