Տնտեսական

04.12.2024 13:16


ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն․ ընդդիմությունը դեմ քվեարկեց

ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն․ ընդդիմությունը դեմ քվեարկեց

ՀՀ ԱԺ-ն ընդունեց 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակը, համաձայն որի՝ փոփոխվել են եկամուտները, ծախսերը, դեֆիցիտը:

Վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5,1%:

Այս նախագծին խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց:

««Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց բյուջեին, որովհետև դա պարտքով ապրելու բյուջե է, որովհետև պարտք եք սպասարկում, որովհետև բանակին անհրաժեշտ գումար չեք հատկացնում, իսկ փոխարենը, ձեր անվտանգության համար, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին եք գումար հատկացնում»,-ասել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Այս խորագրի վերջին նյութերը