Լրահոս

04.12.2024 20:02


Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել

Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել

«Արաբկիր» ԲԿ-ում 4-ամյա երեխայի մահվան նախնական պատճառը երիկամների խնդիրն է եղել։ Հայտնում է «Փաստինֆո»-ն:

Կայքին հայտնի դարձավ, որ դիահերձման արդյունքում երեխայի մոտ գոյացություն է հայտնաբերվել, չի բացառվում, որ այն կարող է չարորակ լինել և ուղիղ կապ ունենալ մահվան հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, Արաբկիր ԲԿ-ում 4 տարեկան երեխա է մահացել։ Պարզվել է, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից: ՆԳՆ-ից դեպքի օրը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էին, որ դիակի վրա բռնության հետևքեր չեն հայտնաբերվել։ ՔԿ-ից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ։ Մահվան պատճառները հայտնելուց նախաքննական մարմինն այս պահին դեռևս զերծ է մնում։

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Այս խորագրի վերջին նյութերը