Լրահոս

07.12.2024 11:43


Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ

Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ

Դեկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Բեժանյանի վարած էլեկտրական «Kia» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էրիկ Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Mercedes»-ի վարորդն է։

Այս խորագրի վերջին նյութերը