Բաշար ալ-Ասադը բանակցությունների արդյունքում որոշել է թողնել նախագահի պաշտոնը. ՌԴ ԱԳՆ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկրի տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշել է լքել նախագահական պաշտոնը և երկիրը՝ հանձնարարելով իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգությամբ է հայտնել Սիրիայում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին։
«Միևնույն ժամանակ, կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով: Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ»,-մասնավորապես նշված է գերատեսչության հայտարարության մեջ։ Կոչ է արվել հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցություն է հայտնվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միաձայն ընդունած 2254 բանաձևի վրա հիմնված ներառական քաղաքական գործընթացի ստեղծմանն ուղղված ջանքերին:
ՌԴ ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այդ մոտեցումները հաշվի կառնվեն ՄԱԿ-ի և բոլոր շահագրգիռ խաղացողների կողմից, այդ թվում՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հելմեթ Պեդերսենի նախաձեռնության իրականացման համատեքստում՝ հրատապ կերպով կազմակերպելու միջսիրիական ներառական բանակցություններ Ժնևում։