Աշխարհ

08.12.2024 22:36


Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է

Բաշար Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում է։ «Արմենպրես»-ի փոխացնմամբ, այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Կրեմլի անանուն աղբյուրը։

«Ասադն ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, ելնելով հումանիտար նկատառումներից, նրանց ապաստան է տրամադրել»,-հայտնել է գործակալության աղբյուրը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, թե մի քանի երկիր հրաժարվել է Ասադին ապաստան տրամադրել։

Սիրիայի զինված ընդդիմադիրները դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն։

Երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը