«BMW»-ն Դավիթ Բեկի փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա` պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավիթ Բեկի փողոց 91/10 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, անցել հետոտնի համար նախատեսված մայթով, բախվել քարե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է հիվանդանոց:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: