«Մոանա 2»-ը հանգստյան օրերին Հյուսիսային Ամերիկայում ռեկորդային 52 միլիոն դոլար հասույթ է բերել
Walt Disney ընկերության «Մոանա 2» մուլտֆիլմն արդեն երկրորդ շաբաթ կիրակի օրերին ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում հավաքել է ռեկորդային 52 միլիոն դոլար։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Սա ռեկորդ է Գոհաբանության տոնին հաջորդող հանգստյան օրերի համար։ 2019 թվականից տվյալ ժամանակահատվածի համար ռեկորդակիր էր «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը, որը հավաքել էր 35,2 միլիոն դոլար։
ԱՄՆ-ում «Մոանա 2»-ի ընդհանուր հասույթը հասել է 300 միլիոն դոլարի և գերազանցել մուլտֆիլմի առաջին մասի ցուցանիշները։ Նոր մուլտֆիլմի համաշխարհային հասույթը կազմել է 600 միլիոն դոլար։
Հանգստյան օրերին Հյուսիսային Ամերիկայի կինովարձույթում երկրորդ տեղն է զբաղեցրել «Չարը» (Wicked) ֆիլմը, որը Universal Pictures-ի կողմից արտադրված հանրահայտ բրոդվեյյան մյուզիքլի կինոադապտացիան է: Շաբաթ և կիրակի օրերին այն հավաքել է 34,9 միլիոն դոլար։ Երկրի ներսում ընդհանուր հասույթը հասել է 320,5 միլիոն դոլարի, իսկ համաշխարհային հասույթը՝ 455,6 միլիոն դոլարի:
Երրորդ տեղում Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2»-ն է, որը շաբաթ և կիրակի օրերին հավաքել է 12,5 մլն դոլար, իսկ չորրորդում Amazon-ի արտադրած «Կարմիր» արկածային ֆիլմն է (7 միլիոն դոլար):
«Մոանա 2»-ը հանգստյան օրերին Հյուսիսային Ամերիկայում ռեկորդային 52 միլիոն դոլար հասույթ է բերել
Walt Disney ընկերության «Մոանա 2» մուլտֆիլմն արդեն երկրորդ շաբաթ կիրակի օրերին ԱՄՆ-ի և Կանադայի կինոթատրոններում հավաքել է ռեկորդային 52 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։