Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիներն ակտիվորեն աջակցեն «Մայր Հայաստանի» նախաձեռնությանը
Երևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի անօրինական թանկացման դեմ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեցին մեծ թվով Երևանցիներ՝ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելով ՔՊ-ի կողմից որևէ կերպ չարդարացված այդ որոշման դեմ։
Իշխանությունը հայտարարում է, թե կա մեծ քանակի ստվեր, և ուղևորների տված փողերը կորչում են, բայց դրա դեմ պայքարելու փոխարեն բարձրացվում է ուղեվարձը և ծանր վիճակի մեջ դնում ուղևորներին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն արդեն մուտք է արել ստորագրահավաքի արդյունքները՝ օրենքով պահանջելով ուղեվարձի թանկացումը կանխող հարցի քննարկում ավագանիում։
Որպես ՀՀ քաղաքացի՝ ինքս պահանջում եմ քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող և թանկացումը կանխող հարցը քննարկել հնարավորինս շուտ՝ մինչև հունվարի 1-ը։ Ողջամտորեն դա կարող է տեղի ունենալ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ դեկտեմբերի 24-ին:
Տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծին իր ստորագրությամբ միացել է 17 հազար մարդ, ինչը պահանջվող նվազագույնից ավելի քան 2 անգամ շատ է։
Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը մինչև 300 դրամ ուղիղ հարված է բոլոր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի գրպանին, սոցիալական վիճակին, և այն չպետք է իրականություն դառնա։
Տրանսպորտի գնի թանկացումը հնարավոր է կանխել, եթե քաղաքացիներն ակտիվորեն աջակցեն այս նախաձեռնությանը։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից