Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն էրեբոնու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել:
shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվում է ատրճանակից կրակված 11 պարկուճ:
Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տանում են բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայանում է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:
Կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:
Վերջինը, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կա՞ն: