Քաղաքական

11.12.2024 17:17


ՀԱՊԿ-ի բյուջեին ֆինանսավորում չհատկացնելը կարող է ՀՀ-ին զրկել ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

ՀԱՊԿ-ի բյուջեին ֆինանսավորում չհատկացնելը կարող է ՀՀ-ին զրկել ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)

ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք չեն կատարում կազմակերպության ֆինանսավորման պարտավորությունները, կարող են զրկվել ձայնի իրավունքից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով կառույցի շրջանակներում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Դիվանագետը հստակեցրել է, որ նշված միջոցների համար հիմք կարող է դառնալ երկու տարվա ընթացքում կուտակած պարտքը: Նման մոտեցումը, հավելել է նա, նման է ՄԱԿ-ում գործող պրակտիկային։

Զախարովան ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը պարտադիր է բոլոր մասնակից երկրների համար, իսկ կազմակերպության բյուջեն ձևավորվում է բաժնային ներդրումների հաշվին:

«Ռուսաստանն ապահովում է ՀԱՊԿ-ի բյուջեի կեսը, մինչդեռ մյուս մասնակիցները վճարում են 10-ական %։ Վճարումների մերժման կամ ուշացման որևէ ձև նախատեսված չէ. ընթացիկ տարում չփոխանցված գումարները դառնում են պարտք»-նշել է նա։

Դիվանագետը հավելել է, որ երկու տարի կուտակված պարտքի դեպքում անդամ պետությունը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից: Այդ մեխանիզմը, Զախարովայի խոսքով, նման է ՄԱԿ-ում գործող կանոններին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը