Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ն, կա տուժած․ դատավորի օգնականը հանել էր համարանիշները
Դեկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:40-ի սահմաններում Զաքյան փողոցի թիվ 6-րդ շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Հունանյանի վարած «Mercedes GLE53» մակնիշի «80 DH 008» համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Ալբերտ Գալստյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով, «Mercedes»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, քանի որ իր վարորդական իրավունքի վկայականը ժամկետանց է եղել և տարիներ առաջ նա նույնպես մասնակցություն է ունեցել մեկ այլ ավտովթարի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: