Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ վարորդը բռունցքներով հարձակվեց ավտոբուսի վրա
Գործարար Ալիք FM106.5-ի խմբագիր Լիաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է մի արտակարգ դեպքի մասին, որին ներկա, որոշ չափով նաև մասնակից է դարձել։
Նա, մասնավորապես, գրել է. «Բա չիմացաք, ոտքով ենք գնում դպրոց։ Ինչու՞, որովհետև ավտոբուսը ճանապարհին խփեց մի մեքենայի հայելիների։ Փողոցում խտությունն այնպիսին է, որ չգիտեմ`ինչպես պիտի չխփեր։
Երիտասարդ վարորդը, իր հայելիների դարդով, բառացիորեն բռունցքներով հարձակվեց ավտոբուսի վրա։ Տարեց վարորդը փորձեց հասկացնել, որ բերնեբերան լցված ավտոբուսով երթը ավարտի, հասնի գառաժ, կզանգի։ Բայց չէ, ջահելին էլ ոչինչ չէր հետաքրքրում։
Ի՞նչ արեց վարորդը։ Ճիշտ է։ Դե ժողովուրդ ջան, իջեք։ Էսօր սենց։ Ու ամբողջ ավտոբուսը հլու հնազանդ իջավ, Մոնումենտի ամենախցանված վայրում, որտեղ անգամ տաքսի չես կանչի, որովհետև ուղղաթիռ տաքսի չկա։ Միայն ես ասացի` չեմ հասկանում,մի մարդու հայելիներն ավելի կարևոր ե՞ն, քան էսքան մարդու գործի և դասի հասնելը։ Բնականաբար բոլորը գլուխները կախ իջան։
Երևանի քաղաքապետարան, ես իհարկե շնորհակալ եմ, որ ապահովում եք առողջ ապրելակերպ, բայց էս տրանսպորտ չի։ Ես չեմ մեղադրում վարորդին, որովհետև նա չունի իր մեջքի ետևում հստակ կառույց, որն իրեն կասի` եթե մանր բաներ լինեն, չկա մարդու կյանքին սպառնալիք, դու առաջին հերթին պիտի քաղաքացիների մասին մտածես։ Վարորդը գիտի, որ ԱՊՊԱ-յի փողն էլա իրա վրա, պլանն էլ։
Մի խոսքով քաղաքավարի տրանսպորտի ՄԵՋ ենք։ Ու եթե սենց հլու-հնազանդ էլ մնանք, որ ով ուզի, երբ ուզի կարողանա դուրս հանի տրանսպորտից, դեռ քիչ էլ են թանկացնում»: