Անհուսալի կառավարությունը, անհուսալի վարկերը և հուսալի բիզնեսի ոչնչացումը
Նիկոլ Փաշինյանը թրաշվել է, որպեսզի վերադառնա իր նախկին ճղճղան ու պոպուլիստ կերպարին։ Որոշել է վարչապետի կարգավիճակում «ընդդիմադիր Նիկոլ» խաղալ (սրան զուգահեռ «Ուստիանից» ուզում են բարձրաշխարհիկ տիկին ստանալ, բայց դե մարդուն կարող ես գեղից հանել, բայց գեղը մարդու միջից՝ երբեք)։
Որպես հաճախորդ–ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր ընտրակաշառքից։ Հիմա ինքն է ընտրակաշառք բաժանում։ Պետության հաշվին։ Բյուջեի հաշվին։
Կառավարությունը որոշել է, որ նրանք ովքեր անհուսալի վարկեր ունեն, նրանց պետք է աջակցել հուսալի վարկառուների ու նորմալ հարկատուների փողերով։ Այսինքն՝ «հարսի» համապատասխան մասով ուզում են լավություն անել «փեսային», բայց «աչոկները» գրել թրաշված Նիկոլի վրա։ Սա «թարգմանաբար» նշանակում է ընտրակաշառք։
Ուշագրավն այն է, որ անհուսալի վարկերի թեմայով անհանգստացած Նիկոլն իր կառավարման սկզբում ոչնչացրեց հուսալի բիզնեսը՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը։ Դա հսկայական վնաս էր մեր երկրի իմիջին, գործարար միջավայրին, բյուջեին, ներդրումային դաշտին, բանակին, ՀՀ քաղաքացիներին։ Ու եթե հաշվի առնենք, թե հիմա ուր է թռել ոսկու գինը, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարության հանցավոր անգործությունը, անգրագիտությունը կամ քաքլանությունը, կամ էլ՝ միտումնավորությունը լրջագույն վնաս է հասցրել մեր երկրին։ Ու հիմա դրսերն ընկած վարկատու են ման գալիս, որպեսզի ֆինանսավորեն Ամուլսարի նախագիծը։ Եվ դա այն դեպքում, երբ ոսկու գինը գերբարձր է և հանքի շահագործման համար հիմա պետք է դրսում հերթեր գոյանային՝ Ամուլսարի հանքի ֆինանսավորման համար։ Չեն գոյանում։ Նշանակում է՝ մեր պետությանը չեն վստահում, կառավարությանը չեն վստահում։ Այլ կերպ ասած՝ անհուսալի են համարում Հայաստանում արվող ներդրումները։ Այ սրա՛ մասին է պետք մտածել։ Բայց դա արդեն հաջորդ կառավարության մտածելիքն է։ Նիկոլինը պոպուլիզմն է, բյուջեի մսխումը և թուրքերին ծառայելը։

Հայկ Ուսունց