Արագածոտնի մարզում բախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին՝ Կարին և Սասունիկ գյուղերի ճանապարհին, բախվել են «UAZ Patriot» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վթարի պատճառը եղել է մերկասառույց ճանապարհն ու մառախուղը, իսկ «UAZ»-ի վրա տեղադրված են եղել ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, ու մինչ պարեկների ժամանումը համարանիշները ավտոմեքենայի վրայից հանել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնից, քանի որ «UAZ»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «UAZ»-ը, որի անվադողերն էլ ոչ ձմեռային էին, սակայն «UAZ»-ի վարորդն ասում է, որ ինքը մեղավոր չէ: