Լրահոս

13.12.2024 15:28


Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. մանրամասներ

Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է երեխայի մորը. մանրամասներ

Այսօր մահացած 13-ամյա աղջկա տատը մեղադրում է մորը: Նրա պնդմամբ, մայրը պարբերաբար ծեծի է ենթարկել երեխաներին՝ սպառնալով, որ կսպանի նրանց: Այս մասին կինը պատմել է ArmLur-ին:

Դեպքից երկու օր առաջ տատը հեռախոսով խոսել է թոռան հետ, ով բողոքել է, որ ցավեր ունի ոտքերի շրջանում: Դրանից հետո երեխաների հետ կապ հաստատել չի հաջողվել:

«Հիվանդանոց ընդունման պահին երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, որոնք արտահայտվել են քայլքի ֆունկցիայի խանգարումով: Կատարված բուժական միջոցառումների ֆոնին աճել է պրոգրեսիվով վատացում, որը, հանգեցրել է երեխայի կենսաբանական մահվան։ Երեխայի մահվան հիմնական պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ»,-ԶԼՄ-ներին հաղորդել են «Վանաձոր» ԲԿ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը