Աշխարհ

15.12.2024 11:03


Վրաստանի առողջարաններից մեկի ռեստորանում 12 աշխատակցի մահացած են գտել

Վրաստանի առողջարաններից մեկի ռեստորանում 12 աշխատակցի մահացած են գտել

Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանի ռեստորանների մեկի ծառայողական շենքում 12 մարդու դի է հայտնաբերվել․ նրանցից 11-ն օտարերկրացի է։

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ բոլոր մահացածներն աշխատում էին այդ հաստատությունում։ Մարմինների վրա բռնության հետքեր չեն եղել։

Քննիչները հայտարարել են, որ սենյակի մոտակայքում գեներատոր է եղել, որը երեկ միացրել են այն պահին, երբ ռեստորանում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

Աղբյուրը` Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը