Գյումրիում բախվել են «BMW»-ն ու «VAZ»-ը․ կան տուժածներ
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22:51-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) և «VAZ» (վարորդ՝ Է. Մ., ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ. Մ.-ն (ծնված 2013 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղևոր Լ. Մ.-ին (ծնված 1958 թ.) դուրս բերել արգելափակումից և ուղևոր Գ. Թ.-ի (ծնված 1963 թ.) հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։