Քաղաքական

16.12.2024 13:36


Ավինյանն օրը սկսել է զգլխիչ մտքերով

Ավինյանն օրը սկսել է զգլխիչ մտքերով

«Մեր լռությունն ընդդիմախոսների ջրաղացին ջուր է լցնում».

Ո՜չ, Ավինյան, ընդդիմախոսների ջրաղացին ջուր են լցնում ձեր ձախողված որոշումներն ու չարեփոխումները: Ջրաղացին ջուր է լցնում այն, որ հետևողական կերպով դուք ինքներդ մերժում եք ձեր իսկ բերած անգրագետ թեզերը, թվերը և վերլուծությունները:

Օդի աղտոտվածության դեմ քառամյա ծրագիր եք ուզում բերել: Ո՞ր մի նախագիծն եք հաջողել, որ սա հաջողեք: Ինչքան Կենտրոնը բեռնաթափեցիք ու տրանսպորտի ստվերը գտաք, էդքան էլ օդը կմաքրեք:

Աստված չանի, որ չորս տարի հետո դուք մի բան ղեկավարեք մեր երկրում… Կամ գաղթելու եք կամ՝ դատվելու։ Այլընտրանք չունեք:

Վերջում էլ՝ թե բա, «միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է»:

Բա մեր հողը ծախողը, անկախ նրանից, թե ում է ծախում՝ լինի դա թուրք թե կառուցապատող մի օլիգարխ, գող է թե ո՞չ:

Ազգային արժանապատվության, պետական կայունության և անվտանգության գողը գող է թե՞ ոչ…

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը