Վայոց ձորում կողաշրջվել է աղբատար ավտոմեքենան. կա տուժած
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Ջերմուկի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարությյան փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի մասին ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Ջերմուկի քաղաքապետ Արսենյանի հանձնարարականով՝ ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և աղբահանության բաժնի աշխատակիցները և ձեռնարկում են գործողություններ՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերելու և անվտանգ վայր տեղափոխելու համար: