Աշխարհ

17.12.2024 10:19


Մոսկվայում սպանվել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովը (տեսանյութ)

Մոսկվայում սպանվել է ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովը (տեսանյութ)

Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Պայթյունի հետևանքով զոհվել են ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը, RT-ին հայտնել են իրավապահ մարմիններից։ Պայթուցիկ սարքը, նախնական տվյալներով, տեղադրված է եղել մուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա։

«Ռյազանսկի պողոտայում անհայտ տեսակի պայթուցիկ սարք է գործել, վնասվել է շինության առաջինից երրորդ հարկի ապակիները, մուտքի դուռը, երկու մարդ զոհվել է»,-գրում է գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը։

Ինչպես հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից, Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

ՌԴ ՔԿ–ն հաստատել է Մոսկվայի հարավ–արևելքում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ՌԴ ԶՈւ Քիմիական պաշտպանության գործարանի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի մահվան փաստը։

«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել, որը տեղադրված է եղել բնակելի տան շքամուտքի մոտ դրված ինքնագլորի մեջ։ Պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Երկու զինծառայողների սպանության փաստի առիթով քրեական գործ է հարուցվել։

Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, քրեագետներ և օպերատիվ ծառայություններ։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը