Աշխարհ

17.12.2024 11:13


ԱՄՆ-ի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել․ կրակողը 15-ամյա աղջիկ է

ԱՄՆ-ի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել․ կրակողը 15-ամյա աղջիկ է

ԱՄՆ Վիսկոնսինի նահանգում 15-ամյա աղջիկը ձեռքի ատրճանակով կրակել-սպանել է իր համադասարանցուն և ուսուցչին և վիրավորել 6 հոգու, որից հետո ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական դպրոցում, որն ունի 420 ուսանող՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան։

Հրաձիգը նույն դպրոցի աշակերտուհի Նատալի Ռափնաուն էր։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 911 զանգահարել է երկրորդ դասարանի աշակերտներից մեկը։

Վիրավոր աշակերտներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։

Ըստ դպրոցներում հրաձգություններն արձանագրող K-12 կայքի տվյալների՝ միայն այս տարի ԱՄՆ դպրոցներում տեղի է ունեցել 322 հրաձգություն։ 2023 թվականին այդ թիվը կազմում էր 349։

Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած հրաձգությունը բավական հազվադեպ էր այն առումով, որ իրականացվել է աղջկա կողմից։ Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ-ում զանգվածային հրաձգությունների միայն 3%-ն է կատարվում կանանց կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը