Քաղաքական

18.12.2024 10:24


«Լավագույն իրավաբան» ՄԻՊ-ն իր համար արծաթյա թևնոց է պատվիրել, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»․ «Հրապարակ»

«Լավագույն իրավաբան» ՄԻՊ-ն իր համար արծաթյա թևնոց է պատվիրել, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արծաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։

Երբ զարդեր պատրաստող ընկերությունը փորձել է ճշտել, թե ինչ տուփի մեջ առաքեն զարդը, ում համար է այն նախատեսված, Մանասյանն ասել է՝ տուփի կարիք չկա, զարդն ինձ համար եմ պատվիրել։

Մենք դիմեցինք ՄԻՊ խոսնակին․ Անահիտ Մանասյանը նման զարդ պատվիրե՞լ է, նա պատասխանեց․ «Անահիտ Մանասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ձեր կողմից հիշատակված զարդ երբեւէ չի պատվիրել»։ Իսկ որպես ոչ պաշտպա՞ն։ «Նմանատիպ անձնական տեղեկության ես չեմ տիրապետում»։

Այս խորագրի վերջին նյութերը